Քաղաքական

19.03.2022 10:13


Երկուշաբթի մեկնարկող ԱԺ հերթական նիստերն իշխանության համար նոր «քննություն» են լինելու․ «Փաստ»

Երկուշաբթի մեկնարկող ԱԺ հերթական նիստերն իշխանության համար նոր «քննություն» են լինելու․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ինչպես երևում է, երկուշաբթի մեկնարկող ԱԺ հերթական նիստերը Նիկոլ Փաշինյանի ու իր պատգամավորների համար նոր «քննության» շրջան է լինելու: Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջիկա քառօրյային պատրաստվում են հրատապություն ունեցող մի շարք հարցեր առաջ քաշել։ Օրինակ` նախօրեին նրանք տեղեկացրեցին, որ շրջանառության մեջ են դրել հայտարարության նախագիծ, և իրենց պահանջով տեղի կունենա քննարկում՝ Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների օրակարգով։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունն ամեն գնով փորձելու է այս կարևոր քննարկումը ևս ձախողել կամ գոնե «տեսարաններ սարքել» ու թեման «լղոզել»։ Թերթի խորհրդարանական աղբյուրների փոխանցմամբ, սրանով քպականների «քննությունը» չի ավարտվի. ընդդիմությունը լուրջ է տրամադրված նաև ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։

Ասում են՝ այն բավականին հագեցած ու սուր է լինելու, քանի որ հարցապնդումները վերաբերելու են ՀՀ-ում տեղի ունեցող մի շարք ցավոտ գործընթացներին՝ սահմանին տիրող անհասկանալի իրավիճակ, զինծառայողների մահ, Ներքին Հանդում ստեղծված իրադրություն, Արցախում առկա վիճակ և այլն։ Ի դեպ, մեզ փոխանցեցին նաև, որ քառօրյայում նախատեսված՝ կառավարության կատարողականի քննարկումը ընդդիմադիրները պատրաստվում են բոյկոտել, չնայած, ըստ տեղեկությունների, իշխանությունները այդ կատարողականին բավական լուրջ են պատրաստվել»։

Այս խորագրի վերջին նյութերը