Աշխարհ

19.03.2022 15:49


Աշխարհի ամենաերկար մեքենան երկարել է և գերազանցել սեփական ռեկորդը

Աշխարհի ամենաերկար մեքենան երկարել է և գերազանցել սեփական ռեկորդը

Աշխարհի ամենաերկար մեքենայի երկարությունը ռեստավրացիայից հետո հասել է 30,52 մետրի և գերազանցել սեփական ռեկորդը, հաղորդում է Daily Mail-ը։

Նշվում է, որ American Dream սուպերլիմուզինը ստեղծվել է ավտոմոբիլային դիզայներ Ջեյ Օրբերգի կողմից 1986թ․ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբենք քաղաքում և մտել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար մեքենա։ Մեքենայի սկզբնական երկարությունը՝ հագեցած 26 անիվներով և երկու ութ մխոցանի V8 շարժիչներով, կազմել է 18,28 մետր։ 75 հոգու համար նախատեսված մեքենան ունի ջակուզի, մինի գոլֆի դաշտ, ուղղաթիռ և լողավազան։

Հետագայում Օրբերգը լիմուզինի երկարությունը հասցրել է 30,5 մետրի։ Վերջին հաշվով մեքենան աճուրդի է հանվել eBay-ում և երկու անգամ փոխել է տիրեջը։ Ընդ որում, գործարքի գինը չի բացահայտվում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը