Ռուբենսի «Տիկնոջ դիմանկարը» 3,4 մլն դոլարով է վաճառվել
Պիտեր Պոլ Ռուբենսի «Տիկնոջ դիմանկարը» Վարշավայում աճուրդի ժամանակ 3,4 միլիոն դոլարին համարժեք գումարով է վաճառվել՝ դառնալով ամենաթանկ արվեստի գործը, որը երբևէ գնվել է լեհական արվեստի շուկայում, հայտնում է Associated Press-ը։
Հինգշաբթի երեկոյան հին վարպետների աճուրդում նկարը վաճառվել է 14,4 միլիոն զլոտիով (ներառյալ աճուրդի վճարը): Դա Ռուբենսի առաջին նկարն է եղել լեհական շուկայում։ Այն Մեծ Բրիտանիայի քաղաքացի է վաճառքի դրել։
Կտավի վրա պատկերված է թխահեր կին՝ հարուստ սև թավշյա զգեստով։ Մինչ աճուրդը դիմանկարը 18-24 մլն զլոտի (4,5-6 մլն դոլար) է գնահատվել։
Փորձագետները կարծում են, որ աշխատանքը Ռուբենսը նկարել է մոտ 1620-25 թվականներին՝ Անտվերպենում գտնվող իր արվեստանոցում, և դրանում կարող է պատկերված լինել նկարչի առաջին կինը՝ Իզաբելա Բրանտը, ինչպես նաև ոսկերիչների Դուարտե ընտանիքից (Ռուբենսի հարևանները) մի աղջիկ։ Բնորդուհին կարող է նաև իսպանական ծագում ունենալ և պատկանել Իսպանիայի թագավորական պալատին։
Նախկինում նկարը պատկանել է նաև 17-րդ դարի բրիտանացի նկարիչ սըր Պիտեր Լելիին։ Նկարը վերջին անգամ ցուցադրվել է 1965թ․։

Աղբյուրը՝ news.am