Պերուում հայտնաբրեված «ծովային հրեշի» գանգը վկայում է սարսափելի հնագույն գիշատչի մասին
Հնէաբանները ժամանակակից կետերի հնագույն նախնու՝ կատաղի ծովային գիշատչի գանգ են հայտնաբերել, որը ժամանակին ապրել է ներկայիս Պերուի տարածքի մի մասը ծածկած նախապատմական օվկիանոսում, փոխանցում է Reuters-ը:
Լավ պահպանված գանգը՝ մոտ 36 միլիոն տարեկան, պեղվել էր անցյալ տարի Պերուի հարավային Օկուկահե անապատի չոր ժայռերից, հայտնել է Պերուի ազգային համալսարանի հնէաբանության ղեկավար Ռոդոլֆո Սալասը:
Գիտնականները կարծում են, որ հնագույն կաթնասունը բազիլոզավր էր՝ ջրային կաթնասունների ընտանիքի անդամ, որի ժամանակակից ժառանգները կետերը, դելֆինները և ծովախոզուկներն են:
Բազիլոզավր նշանակում է «արքայական մողես»՝ չնայած այս կենդանին սողուն չէր, նրա երկար մարմինը կարող էր շարժվել հսկա օձի նման։ Գիշատիչը հավանաբար մոտ 12 մետր երկարություն է ունեցել:
«Դա ծովային հրեշ էր»,-ասել է Սալասը՝ հավելելով, որ գանգը, որն արդեն ցուցադրված է համալսարանի թանգարանում, կարող է բազիլոզավրի նոր տեսակ լինել:
Գիտնականները կարծում են, որ առաջին կետանմաններն առաջացել են կաթնասուններից, որոնք ապրել են ցամաքում մոտ 55 միլիոն տարի առաջ՝ մոտ 10 միլիոն տարի անց այն բանից հետո, երբ աստերոիդն ընկել է ներկայիս Մեքսիկայի Յուկատան թերակղզու մոտ և ոչնչացրել կյանքի մեծ մասը Երկրի վրա, այդ թվում՝ դինոզավրերին:

Աղբյուրը՝ news.am