Աշխարհ

19.03.2022 20:09


Արեգակնային համակարգում կա յոթ վայր, որտեղ կարող է կյանք գոյություն ունենալ

Արեգակնային համակարգում կա յոթ վայր, որտեղ կարող է կյանք գոյություն ունենալ

Կյանքի այլմոլորակային ձևերի առկայությունը մարդկությանը անհանգստացնում է դարեր շարունակ: Ներկայումս կենսաբանական կյանքի ձևերի ակտիվ որոնումներ են ընթանում այլ տիեզերական մարմինների վրա։ Ամերիկացի գիտնականների խումբը հետազոտություն է անցկացրել, որի ընթացքում Արեգակնային համակարգի յոթ օբյեկտ են հայտնաբերել, որոնցում, ենթադրաբար, կյանք կարող է ծնվել: Գիտնականները գիտական ​​աշխատանքի մանրամասները հրապարակել են arXiv.org պորտալում։

Հաղորդվում է, որ աստղագետները մշակել են չափանիշ, որով նրանք բացահայտել են համակարգի տիեզերական օբյեկտները, որոնք հարմար են կենսաբանական ձևերի ձևավորման համար։ Գիտնականները պայմանական սանդղակն անվանել են մանրէների բնակելիության ինդեքս (MHI): Դրանում գիտնականները հաշվի են առել որոշ ֆիզիկական գործընթացներ, որոնց բնութագրերը մոտավորապես նման են երկրայինին։

Ընդհանուր առմամբ, ներառվել է վեց չափանիշ՝ ճնշում, թթվայնություն, ջերմաստիճան, աղիություն և ուլտրամանուշակագույն ճառագայթում: Այնուհետև գիտնականները վերլուծել են միջավայրերի տեսակները, որոնք նման են Երկրի միջավայրին:

Ըստ ստացված բնութագրերի՝ գիտնականներն ուսումնասիրել են Արեգակնային համակարգի տիեզերական օբյեկտներն ու մարմինները։ Մարս և Պլուտոն մոլորակները հայտնվել են նկարագրված պահանջների ներքո, ինչպես նաև ենթադրվում է կյանքի առկայություն Էնցելադուսի, Եվրոպայի, Տիտանի, Գանիմեդի և Կալիստոյի վրա։ Գիտնականները նշել են, որ կյանքի զարգացման ամենաշատ «շանսն» ունի Էնցելադուսը։ Հաջորդը Մարսն ու Եվրոպան են։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը