Չեզոք կարգավիճակ․ Լավրովը թվարկել է, թե ինչ փաստաթղթի ստորագրումից հետո Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը Ուկրաինայում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը կավարտվեն համապարփակ փաստաթղթերի ստորագրմամբ, որը կներառի Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և անվտանգության հարցերը, ինչպես նաև «Ռուսաց լեզվի» օրենքի մասին հարցը։ ՌԴ արտգործնախարարի խոսքը փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Մեր գործողությունները Ուկրաինայում կավարտվեն համապարփակ փաստաթղթի ստորագրումից հետո, որը ներառում է անվտանգության հարցերը, Ուկրաինայի չեզոք կարգավիճակ տալու հարցը՝ անվտանգության երաշխիքներով և, իհարկե, օրենսդրական դաշտ բերելով ռուսաց լեզվի, ռուսերեն կրթության և ռուսական լրատվամիջոցների հարցը»,-ասել է Լավրովը։
Լավրովը նաև հավելել է, որ զգում է, թե ինչպես է Վաշինգտոնը ճնշում գործադրում ուկրաինական պատվիրակության վրա Ռուսաստանի հետ բանակցություններում։
«Զելենսկին առաջարկել է բանակցություններ վարել, մեր նախագահը համաձայնել է: Ամենայն հավանականությամբ, ամերիկացիները թույլ չեն տալիս համաձայնել մեր պահանջներին, որոնք ես նվազագույնն եմ համարում։ Այնուամենայնիվ, գործընթացը դեռ շարունակվում է»,-ասել է նախարարը։

Աղբյուրը՝ tert.am