Աշխարհ

20.03.2022 17:59


1920-ականների քարտեզներով սահմանազատման դեպքում Տավուշի 3 գյուղերը կմնան մեր տարածքում, 70-ականների քարտեզով` Ադրբեջանին

1920-ականների քարտեզներով սահմանազատման դեպքում Տավուշի 3 գյուղերը կմնան մեր տարածքում, 70-ականների քարտեզով` Ադրբեջանին

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանգծման եւ սահմանազատման պրոցեսին ընդառաջ Տավուշի մարզում մեծացել են մտավախությունները, որ ադրբեջանաբնակ գյուղերը,որոնք խորհրդային տարիներին Հայաստանի տարածքներից առանձնացվել էին որպես անկլավներ, կարող են անցնել Ադրբեջանի վերասկողության տակ:

Այդ 3 անկլավներն են` Վերին Ոսկեպարը, Բարխուդարլուն եւ Սոֆոլուն:

Բացի այդ, 90-ականների կռիվներից հետո հայկական վերահսկողության տակ է մնացել ադրբեջանաբնակ Ներքին Ոսկեպար գյուղը:

Հայկական Ոսկեպարը Ներքին Ոսկեպարի եւ Վերին Ոսկեպարի մեջտեղում է, դրանց Ադրբեջանի վերահսկողության տակ անցելու պարագայում, այն կհայտնվի շրջափակման մեջ:

Բացի այդ, եթե սահմանագծումը արվի ըստ այն քարտեզների, որոնք կհամընկնի, Գոիգլի քարտեզների հետ, Ադրբեջանի վերահսկողության տակ կհայտնվի Վրաստան- Հայաստան միջպետական մայրուղու 3 հատված` Ծաղկավան- Կիրանց, Կիրանց-Ոսկեպար, Ոսկեպար- Բաղանիս:

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Հայաստանի կառավարությունն այս հատվածները շրջանցող նոր՝ մոտ 12 կմ-անոց ճանապարհների կառուցման որոշում ունի։ Սահմանմերձ գյուղերում այս մասին նույնպես գիտեն տարածված խոսակցություններից:

Կիրանցի գյուղապետը Կամո Շահինյանը 1990-ականներին այն ժամանակ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի հետ մասնակցել է սահմանների ճշգրտմանը։ Շահինյանը հստակ հիշում է՝ այդ ժամանակ հաստատվել ու արձանագրվել է, որ մայրուղու՝ Կիրանցով անցնող հատվածը Հայաստանի տարածքում է։

Վլադիմիր Մովսիսյանի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1988 թվականին փաստաթուղթ է ստորագրվել, որով հստակեցվում էին խորհրդային երկու պետությունների միջեւ վարչական սահմանները։ Այդ ժամանակ Հայաստանին է վերադարձվել շուրջ 15 հազար հեկտար տարածք՝ Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի։ 180-ից ավելի արձանագրություններ ունեցող այդ փաստաթղթով, սակայն, պաշտոնական քարտեզները վերանայելու հնարավորություն այդպես էլ չի եղել, քանի որ այն ստորագրվելուց կարճ ժամանակ անց՝ փետրվարին սկսվել է արցախյան շարժումը, արձանագրությունները մնացել են թղթի վրա։ Տավուշի սահմաններին առնչվող ամենաթարմ քարտեզը 1986 թվականի տվյալների հիման վրա 1990 թվականին տպագրված՝ սովետական գենշտաբի քարտեզն է։

Այստեղ Տավուշի սահմանները նույնն են, ինչ գուգլի քարտեզում՝ մայրուղին տեղ-տեղ անցնում է Ադրբեջանի տարածքով, Հայաստանի տարածքում են այսպես կոչված ադրբեջանական 3 անկլավները:

Թեեւ առայժմ հստակ չէ, թե որ թվականի քարտեզներով է իրականացվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատումն ու սահմանագծումը, բայց պաշտոնական Երեւանն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից առաջարկ կա սահմանազատման համար հիմք ընդունել 1970-ականների քարտեզը։

Սովետական գլխավոր շտաբի 70-ականների քարտեզում արդեն նախկին ադրբեջանաբնակ գյուղերը որպես Հայաստանի տարածքում գտնվող անկլավներ են նշված։

1500 քառակուսի մետր տարածքը, որն ըստ մասնագետների, Ադրբեջանին է նվիրվել 1970-ականներին, 1920-ականների թվականի քարտեզներով Հայաստանի տարածքում են:

Եթե 1920–ականների քարտեզներով սահմանազատում արվի, 3 գյուղերը կման մեր տարածքում, իսկ 70–ականների քարտեզի վրա հիմնվելու դեպքում՝ կանցնեն Ադրբեջանին։

Մանրամասները` տեսանյութում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը