Չավուշօղլուն հայտնել է, թե որ կետերի շուրջ են ՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնության եկել
Թուրքական Hurriyet–ի խմբագիր Ահմեդ Հաքանը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ խոսել է ռուս–ուկրաինական հակամարտությունից եւ որոշ մանրամասներ գրել Hurriyet–ում։
Ահմեդ Հաքանի հետ զրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ կողմերը համաձայնության են եկել ՌԴ–ի կողմից առաջադրված 6 կետի առաջին կետերի շուրջ։
«Կարեւոր թեմաներում երկու կողմերի դիրքորոշումներում համաձայնություններ կան։ Սակայն որոշ կետեր պետք է երկրի ղեկավարների կողմից համաձայնություն տրվեն։ Եթե կողմերը ներկայիս իրենց դիրքորոշումներից հետքայլ չանեն, ապա զինադադարի համար հույսեր ունենք։ Եթե կողմերը համաձայնության գան, Զելենսկու եւ Պուտինի հանդիպումը հնարավոր է»,–նշել է Չավուշօղլուն։
Նշենք, որ Չավուշօղլուի նշած 6 կետերի մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Ըստ նրա 6 կետերն են
1. Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ–ին անդամակցելուց եւ դառնում անկողմնակալ։
2. Զինաթափվում է եւ փոխադարձ անվտանգության երաշխիքներ ստանում։
3. Ուկրաինան հրաժարվում է նացիզմից։
4. Ուկրաինայում հանվում են ռուսերեն լեզվի օգտագործման սահմանափակումները։

5. Դոնբասի կարգավիճակը։
6. Ղրիմի կարգավիճակը։
Աղբյուրը՝ news.am