Աշխարհ

21.03.2022 12:51


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 368 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 368 նոր դեպք

Մարտի 22-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 368 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1 227 մարդ, մահացել է 8 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 642 242, այստեղից ապաքինվել է 1 599 511 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 671:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 5 885 փորձարկում, այդ թվում 3 783-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 102-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 6.25% է, վերջին 14 օրվանը՝ 8.23%, վերջին 7 օրվանը՝ 5.42%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 842 541 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 130 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը