Գիտնականները ցանկանում են վերակենդանացնել անհետացած դոդո թռչունին
Մասնագետները հայտնել են, որ իրենց հաջողվել է ամբողջությամբ վերծանել դոդո թռչունի գենոմը։Դրա համար օգտագործվել է Կոպենհագենի բնական պատմության թանգարանի ցուցանմուշը։ Նշվում է, որ դա կարող է օգնել վերակենդանացնել անհետացած տեսակը, հայտնում է Planet-today-ը։
Խոսքը մավրիկյան դրոնտի (Raphus cucullatus) մասին է: Դրանք խոշոր, չթռչող թռչուններ են եղել, մեծ կտուցով: Այս տեսակի բարձրությունը մեկ մետրի է հասել, և նրանք հեշտ զոհ են դարձել մարդկանց ու կատվազգիների համար: Նշվում է, որ այս թռչունները նախկինում ապրել են կղզիներում, որտեղ թշնամիներ չեն ունեցել և մարդկանց ու կատուների չեն տեսել։ Ուստի նրանց որպես վտանգ չեն ընկալել, ինչը թույլ է տվել մարդկանց և կատվազգիներին հաջողությամբ որսալ թռչուններին։ Այս տեսակը ամբողջովին անհետացել է 17-րդ դարի 60-ական թվականներին։ Շատերն այս թռչուններին գիտեն իմաստուն Դոդոյի կերպարից՝ Լյուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքից:
Ասօր մասնագետները պատրաստ են ամբողջական տեղեկատվություն հրապարակել անհետացած թռչունի ԴՆԹ-ի նմուշի մասին։ Սակայն, չնայած հայտնագործությանը, թռչունին վերակենդանացնելն ամենևին էլ հեշտ գործ չի լինի։ Գիտնականները նշում են, որ այս իրավիճակում ամենահարմար մեթոդը կլոնավորումը կլինի: Անհասկանալի է մնում, թե ինչպես դա անել թռչունների դեպքում՝ կապված նրանց վերարտադրողական ուղիների բարդության հետ: Մասնագետները հարմար ուղիներ են փնտրում այս գաղափարը կյանքի կոչելու համար։ Առաջարկվում է աղավնիների ԴՆԹ-ի խմբագրման և դրան դրոնտի ԴՆԹ-ն միացնելու մեթոդը:
Գիտնականները ցանկանում են վերակենդանացնել անհետացած դոդո թռչունին
Մասնագետները հայտնել են, որ իրենց հաջողվել է ամբողջությամբ վերծանել դոդո թռչունի գենոմը։ Դրա համար օգտագործվել է Կոպենհագենի բնական պատմության թանգարանի ցուցանմուշը։ Նշվում է, որ դա կարող է օգնել վերակենդանացնել անհետացած տեսակը, հայտնում է Planet-today-ը։
Խոսքը մավրիկյան դրոնտի (Raphus cucullatus) մասին է: Դրանք խոշոր, չթռչող թռչուններ են եղել, մեծ կտուցով: Այս տեսակի բարձրությունը մեկ մետրի է հասել, և նրանք հեշտ զոհ են դարձել մարդկանց ու կատվազգիների համար: Նշվում է, որ այս թռչունները նախկինում ապրել են կղզիներում, որտեղ թշնամիներ չեն ունեցել և մարդկանց ու կատուների չեն տեսել։ Ուստի նրանց որպես վտանգ չեն ընկալել, ինչը թույլ է տվել մարդկանց և կատվազգիներին հաջողությամբ որսալ թռչուններին։ Այս տեսակը ամբողջովին անհետացել է 17-րդ դարի 60-ական թվականներին։ Շատերն այս թռչուններին գիտեն իմաստուն Դոդոյի կերպարից՝ Լյուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքից:
Ասօր մասնագետները պատրաստ են ամբողջական տեղեկատվություն հրապարակել անհետացած թռչունի ԴՆԹ-ի նմուշի մասին։ Սակայն, չնայած հայտնագործությանը, թռչունին վերակենդանացնելն ամենևին էլ հեշտ գործ չի լինի։ Գիտնականները նշում են, որ այս իրավիճակում ամենահարմար մեթոդը կլոնավորումը կլինի: Անհասկանալի է մնում, թե ինչպես դա անել թռչունների դեպքում՝ կապված նրանց վերարտադրողական ուղիների բարդության հետ: Մասնագետները հարմար ուղիներ են փնտրում այս գաղափարը կյանքի կոչելու համար։ Առաջարկվում է աղավնիների ԴՆԹ-ի խմբագրման և դրան դրոնտի ԴՆԹ-ն միացնելու մեթոդը:
Աղբյուրը՝ news.am