Աշխարհ

22.03.2022 21:20


Christie"s-ը 200 մլն դոլարով աճուրդի կհանի Ուորհոլի` Մերիլին Մոնրոյի դիմանկարը

Christie"s-ը 200 մլն դոլարով աճուրդի կհանի Ուորհոլի` Մերիլին Մոնրոյի դիմանկարը

Christie's-ն Էնդի Ուորհոլի՝ 1964 թվականի Մերիլին Մոնրոյի Shot Sage Blue Marilyn դիմանկարը մոտ 200 միլիոն դոլար է գնահատել, հայտնում է AFP-ն։

Աճուրդի տունն ակնկալում է, որ նկարը 20-րդ դարի ամենաթանկ արվեստի գործը կդառնա, երբ մայիսին աճուրդի հանվի Նյու Յորքում:

Christie's-ում 20-րդ և 21-րդ դարերի արվեստի բաժնի ղեկավար Ալեքս Ռոտերը դիմանկարը 20-րդ դարի ամենանշանակալի նկարն է անվանել, որը աճուրդի է հանվել վերջին սերնդի ընթացքում:

Ուորհոլը Մոնրոյի մետաքսապատման առաջին աշխատանքները սկսել էր կատարել աստղի մահից հետո՝ 1962 թվականի օգոստոսին:

Նա չորս աշխատանք է ստեղծել՝ բոլորը նույն չափի, տարբեր գույներով ֆոնին։

Մանհեթենում Christie's-ի գլխամասում բացման ժամանակ Ռոտերն ասել է, որ դիմանկարը կանգնած է Սանդրո Բոտիչելիի «Վեներայի ծնունդը», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» և Պաբլո Պիկասոյի «Ավինյոն աղջիկները» կտավների կողքին՝ որպես «բոլոր ժամանակների մեծագույն աշխատանքներից մեկը»:

Christie's-ը վաճառում է աշխատանքը Ցյուրիխում գործող Թոմաս և Դորիս Ամմանների հիմնադրամի անունից:

Վաճառքից ստացված ողջ հասույթը կհատկացվի հիմնադրամին, որն աշխատում է բարելավելու երեխաների կյանքն ամբողջ աշխարհում:

1998 թվականին Sotheby's-ը 17 միլիոն դոլարով վաճառել էր նարնջագույն Մերիլինը։

Այս խորագրի վերջին նյութերը