Բևեռլի Հիլզում տեսախցիկը ֆիքսել է խանութից 5 մլն դոլար արժողությամբ զարդերի գողությունը (տեսանյութ)
Բևեռլի Հիլզի ոսկերչական խանութներից մեկում կատարվել է գողություն. հանցագործները տարել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդեր:
Ինչպես գրում է Daily Mail-ը, տեսահսկման խցիկները ֆիքսել են ցերեկով կատարված գողության պահը:
Տեսանյութում երևում է, որ հինգ մարդ խանութի մոտ է ժամանել մեքենայով: Նրանք անցորդների աչքի առաջ կոտրել են ապակյա ցուցափեղկն ու գողացել զարդերը՝ արագ լքելով դեպքի վայրը:
Խանութի սեփականատերը պատմել է, որ գողոնի արժեքը գնահատվում է 3-5 մլն դոլար: Գողացված նմուշների մեջ կա մի վզնոց, որն արժե կես միլիոն դոլար:
Հարևան խանութի սեփականատեր Ուեսլի Աֆրամյանը պատմել է, որ փորձել է կանգնեցնել հանցագործներին: Նրա խոսքով՝ իրեն հաջողվել է գողերից մեկին հարվածել ու վերցնել զարդերից մի քանիսը: