Կրեմլում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու ՆԱՏՕ-ի գաղափարը վտանգավոր են անվանել
ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայումն Ուկրաինայում անխոհեմ և վտանգավոր որոշում կլինի, շփումը կարող է դժվար վերականգնվող հետևանքների հանգեցնել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա շատ անխոհեմ և չափազանց վտանգավոր որոշում կլիներ: Ռազմական հատուկ օպերացիա է իրականցվում, և մեր զինվորականների և ՆԱՏՕ-ի զինուժի միջև ցանկացած հնարավոր շփում կարող է լիովին հասկանալի դժվարությամբ վերականգնվող հետևանքների հանգեցնել»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի խաղաղապահների՝ Ուկրաինա մտնելու մասին հայտարարությունները։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չէր բացառել, որ Լեհաստանը, որի իշխանությունները հայտարարում են Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելու անհրաժեշտության մասին, կցանկանար հիմնավորվել այդ երկրի արևմուտքում։ Հաշվի առնելով այն, որ այդ գործողությունները Ռուսաստանի Դաշնության և դաշինքի միջև ուղիղ բախման կհանգեցնեն, նախարարը նշել էր, որ Լեհաստանի ներկայացուցիչները հայտնի են իրենց «ոչ ստանդարտ քայլերով», որոնք ուղղված են «մեծ փորձանքի» հրահրմանը։

Աղբյուրը՝ news.am