Գերմանիայում աճուրդում Եղիսաբեթ I-ի պատկերով ոսկե մետաղադրամը 700 000 եվրոյով է վաճառվել
Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի (1533-1603) պատկերով ոսկե մետաղադրամը Գերմանիայում 700 000 եվրոյով է վաճառվել։ Այդ մասին երեքշաբթի Neue Osnabrücker Zeitung թերթին հայտնել է Օսնաբրյուկ քաղաքում գտնվող «Կյունկեր» աճուրդի տան ներկայացուցիչը։
Նրա խոսքով, մետաղադրամն ունի 44 մմ տրամագիծ և 61 գ քաշ: Միևնույն ժամանակ նշվում է, որ վերջնական գինը զգալիորեն բարձր է եղել նախնական 250 000 եվրո գնահատումից: Թեեւ սակարկումների մասնակիցը մետաղադրամը 700 000 եվրոյով է գնել, հարկերի հետ միասին, գնորդն ընդհանուր առմամբ 840 000 եվրո պետք է վճարի: Նրա անունը չի հրապարակվում:
Աճուրդի տան ներկայացուցչի խոսքով՝ ոսկե մետաղադրամը վաղ Նոր ժամանակի ամենախոշոր մետաղադրամներից է։

Աղբյուրը՝ news.am