Աշխարհ

24.03.2022 21:20


Վարորդը մեկ օրում 51 անգամ տուգանվել է

Վարորդը մեկ օրում 51 անգամ տուգանվել է

Անգլիայից վարորդը մեկ օրում 51 անգամ տուգանվել է, գրում է LADBible-ը։ Ընդ որում, տղամարդն անգամ չի գերազանցել թույլատրելի արագությունը՝ նա պարզապես սխալ ճանապարհով է վարել ավտոմեքենան։

Ջոն Բարեթի խոսքով՝ ինքը մեքենայով գնալիս է եղել մարզասրահ։ Տղամարդը, վստահելով նավիգատորին, շարժվել է առաջարկված երթուղով, սակայն հինգ ամիս անց, երբ 51 տուգանքի մասին ծանուցում է ստացել, հասկացել է, որ դա սխալ է եղել։

Բրիտանացին մեքենայով դուրս է եկել արևմտյան Լոնդոնի Չիսվիք քաղաքի ճանապար, սակայն, պարզվել է, այդտեղով միայն տեղի բնակիչները կարող են երթևեկել։ Բարեթը, իհարկե, չի իմացել այդ մասին, բայց դա նրան չի փրկել ընդհանուր 6350 ֆունտ սթեռլինգի տուգանվելուց։

Ինքը՝ Ջոնը, ապշել է՝ իմանալով այդ մասին։ Տղամարդու խոսքով՝ ինքը քաղաքի ցանկացած երթուղուց օգտվելու թույլտվություն ունի, ուստի տուգանքները անօրինական են նշանակվել։

«Նրանց մնում էր միայն մուտքագրել իմ տվյալները իրենց համակարգչում և տեսնել, որ ես թույլտվություն ունեմ»,-դժգոհել է բրիտանացին:

Այն բանից հետո, երբ Ջոնը բողոք է ներկայացրել, տուգանքները իսկապես չեղարկել են՝ ասելով, թե տվյալների բազայում սխալ է տեղի ունեցել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը