Աշխարհ

24.03.2022 11:33


Վրաստանում կորոնավիրուսի 599 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսի 599 նոր դեպք կա

Մարտի 24-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 599 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 846 մարդ, մահացել է 7 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 644 711, այստեղից ապաքինվել է 1 608 441 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 688:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 532 փորձարկում, այդ թվում 20 307-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 225-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.66% է, վերջին 14 օրվանը՝ 5.73%, վերջին 7 օրվանը՝ 4.18%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 848 368 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 521 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը