ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Արցախում գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով. Պետդեպ
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։
«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցներն իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»,-ասվում է տարածված հայտարարությունում։
Նշվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարըն Դոնֆրիդը կարևոր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություն էր տարածել ադրբեջանցիների առաջխաղացման մասին՝ նշելով, որ բնակիչները տարհանվել են։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցվել էր, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր:

Աղբյուրը՝ tert.am