Ֆրանսիայում հնագետները կրկնակի սափորի մեջ արտասովոր աճյուն են հայտնաբերել
Ֆրանսիայի հարավ-արևելքում դպրոցի կառուցման ժամանակ հնագետները մ.թ. 1-ին դարի երկու աճյուն և ուշ անտիկ շրջանի 15 դամբարան են հայտնաբերել։Դրանցից մեկն անսովոր է եղել՝ գերեզմանում գիտնականները դիակիզված մնացորդների կրկնակի սափոր են հայտնաբերել, ասվում է The History Blog պորտալում:
Երկու գերեզմաններում ոսկորների մնացորդներով սափորներ են գտնվել։ Գտածոներից առաջինը հայտնաբերվել է 2020թ․՝ հետախուզական պեղումների ժամանակ։ Ներքին կապարե սափորի մեջ երիտասարդի ոսկորներ են եղել։ Կապարե սափորը իր հերթին տեղադրված է եղել մեծ քարե սափորի մեջ՝ կնքված քարե կափարիչով: Քարե սափորի շուրջը հնագետները սննդի մնացորդներով հուղարկավորության ամանեղեն են գտել՝ կավե թաս, ափսե և բաժակ, ձեթի լամպ և խոզի մսով կերակրի մնացորդներ։ Այս թաղումը կատարվել է մ.թ. 20-60 թվականների միջև: Մոտավորապես նույնպիսի արտեֆակտներ են հայտնաբերվել երկրորդ գերեզմանում:
Ֆրանսիայում հնագետները կրկնակի սափորի մեջ արտասովոր աճյուն են հայտնաբերել
Ֆրանսիայի հարավ-արևելքում դպրոցի կառուցման ժամանակ հնագետները մ.թ. 1-ին դարի երկու աճյուն և ուշ անտիկ շրջանի 15 դամբարան են հայտնաբերել։ Դրանցից մեկն անսովոր է եղել՝ գերեզմանում գիտնականները դիակիզված մնացորդների կրկնակի սափոր են հայտնաբերել, ասվում է The History Blog պորտալում:
Երկու գերեզմաններում ոսկորների մնացորդներով սափորներ են գտնվել։ Գտածոներից առաջինը հայտնաբերվել է 2020թ․՝ հետախուզական պեղումների ժամանակ։ Ներքին կապարե սափորի մեջ երիտասարդի ոսկորներ են եղել։ Կապարե սափորը իր հերթին տեղադրված է եղել մեծ քարե սափորի մեջ՝ կնքված քարե կափարիչով: Քարե սափորի շուրջը հնագետները սննդի մնացորդներով հուղարկավորության ամանեղեն են գտել՝ կավե թաս, ափսե և բաժակ, ձեթի լամպ և խոզի մսով կերակրի մնացորդներ։ Այս թաղումը կատարվել է մ.թ. 20-60 թվականների միջև: Մոտավորապես նույնպիսի արտեֆակտներ են հայտնաբերվել երկրորդ գերեզմանում:
Աղբյուրը՝ news.am