Դատարանը Դուբայի շեյխին արգելել է դաստիարակել իր երեխաներին, իսկ կինը ամուսնալուծությունից հետո կստանա 554 միլիոն ֆունտ ստերլինգ (լուսանկար)
Անգլիայի և Ուելսի Գերագույն դատարանի ընտանեկան գործերի բաժինը, որը զբաղվում է Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ Ալ Մաքթումի և արքայադուստր Հայայի ամուսնալուծության գործընթացով, վճռել է, որ շեյխն իրավունք չի ունենա էապես ազդել իրենց երկու երեխաների դաստիարակության գործընթացի վրա, ինչպես նաև չի կարողանա հանդիպել նրանց հետ դեմ առ դեմ: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Գործի քննության ընթացքում դատարանը եզրակացրել է, որ Դուբայի կառավարիչը «հետևողականորեն դրսևորել է հարկադրանքի և վերահսկման միտում ընտանիքի այն անդամների նկատմամբ, որոնք, իր կարծիքով, իրենց իր ցանկություններին հակառակ են պահում»։
Դատարանի որոշման համաձայն՝ արքայադուստր Հայան միանձնյա որոշումներ կկայացնի 14-ամյա Ջալիլայի և 10-ամյա Զայեդի առողջության և կրթության վերաբերյալ։
Դատավոր սըր Էնդրյու Մաքֆարլենի խոսքով՝ Մուհամմեդ Ալ Մաքթումը բռնություն է կիրառել արքայադուստր Հայայի նկատմամբ, ինչը հուզական և հոգեբանական վնաս է հասցրել նրանց երեխաներին, և դա չէր դադարի, եթե շեյխին հնարավորություն տրվեր շարունակել մասնակցել երեխաների բարօրությանը վերաբերող հարցերի լուծմանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արքայադուստր Հայան ամուսնալուծությունից հետո կստանա գրեթե 554 միլիոն ֆունտ ստերլինգ։