Աշխարհ

25.03.2022 12:56


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 590 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 590 նոր դեպք

Մարտի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 590 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 247 մարդ, մահացել է 10 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 645 301, այստեղից ապաքինվել է 1 611 688 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 698:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 20 918 փորձարկում, այդ թվում 18 675-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 243-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.82% է, վերջին 14 օրվանը՝ 5.14%, վերջին 7 օրվանը՝ 3.86%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 850 298 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 687 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը