Պատմաբանները պարզել են, որ Մաչու-Պիկչու քաղաքն ավելի քան 100 տարի սխալ են անվանել
Ամերիկացի հետազոտողները եկել են եզրակացության, որ ինկերի Մաչու-Պիկչու լքված քաղաքը հարյուր տարի շարունակ սխալ են անվանել:Այս ենթադրությունը պատմաբաններն առաջ են քաշել վերջերս արխիվներում հայտնաբերված փաստաթղթերի հիման վրա: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Ñawpa Pacha: Journal of Andean Archeology ամսագրում:
Ինկերի հնագույն քաղաքը, որը գնտվում է պերուական Ադերում, հիմնադրվել է XV դարում: Լքված բնակավայրը 1911 թ. հայտնաբերել է ամերիկացի հանրահայտ հետազոտող Հայրամ Բինգհեմը: Իրենց աշխատանքի շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են Բինգհեմի գրառումները, ինչպես նաև ХХ դարի տեղի քարտեզները:
Պարզվել է, որ ինկերն իրենք քաղաքն անվանել են Ուայնա-Պիկչու՝ ժայռի պատվին, որը գտնվել է բնակավայրից ոչ մեծ հեռավորությամբ: Մաչու-Պիկչու անվանումը քաղաքին սխալմամբ է տրվել անցյալ դարի սկզբին՝ ըստ հնագույն բնակավայրի հարավային կողմում գտնվող ամենաբարձր լեռան անվանման:
«Մենք բազմաթիվ քարտեզներ և ատլասներ ենք ուսումնասիրել, որոնք հրատարակվել էին նախքան Բինգհեմի կողմից քաղաքի ավերակների հայտնաբերումը: Նաեւ ապացույցներ ենք հայտնաբերել, որ ինկերն իրենք քաղաքը պարզապես Պիկչու կամ, ամենայն հավանականությամբ, Ուայնա-Պիկչու են կոչել»,-գրում են աշխատության հեղինակներ Դոնատո Ամադո Գոնսալեսը Պերուի մշակույթի նախարարությունից և Բրայան Բաուերը Իլինոյսի համալսարանից:
Պատմաբանները պարզել են, որ Մաչու-Պիկչու քաղաքն ավելի քան 100 տարի սխալ են անվանել
Ամերիկացի հետազոտողները եկել են եզրակացության, որ ինկերի Մաչու-Պիկչու լքված քաղաքը հարյուր տարի շարունակ սխալ են անվանել: Այս ենթադրությունը պատմաբաններն առաջ են քաշել վերջերս արխիվներում հայտնաբերված փաստաթղթերի հիման վրա: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Ñawpa Pacha: Journal of Andean Archeology ամսագրում:
Ինկերի հնագույն քաղաքը, որը գնտվում է պերուական Ադերում, հիմնադրվել է XV դարում: Լքված բնակավայրը 1911 թ. հայտնաբերել է ամերիկացի հանրահայտ հետազոտող Հայրամ Բինգհեմը: Իրենց աշխատանքի շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են Բինգհեմի գրառումները, ինչպես նաև ХХ դարի տեղի քարտեզները:
Պարզվել է, որ ինկերն իրենք քաղաքն անվանել են Ուայնա-Պիկչու՝ ժայռի պատվին, որը գտնվել է բնակավայրից ոչ մեծ հեռավորությամբ: Մաչու-Պիկչու անվանումը քաղաքին սխալմամբ է տրվել անցյալ դարի սկզբին՝ ըստ հնագույն բնակավայրի հարավային կողմում գտնվող ամենաբարձր լեռան անվանման:
«Մենք բազմաթիվ քարտեզներ և ատլասներ ենք ուսումնասիրել, որոնք հրատարակվել էին նախքան Բինգհեմի կողմից քաղաքի ավերակների հայտնաբերումը: Նաեւ ապացույցներ ենք հայտնաբերել, որ ինկերն իրենք քաղաքը պարզապես Պիկչու կամ, ամենայն հավանականությամբ, Ուայնա-Պիկչու են կոչել»,-գրում են աշխատության հեղինակներ Դոնատո Ամադո Գոնսալեսը Պերուի մշակույթի նախարարությունից և Բրայան Բաուերը Իլինոյսի համալսարանից:
Աղբյուրը՝ news.am