Աշխարհ

26.03.2022 18:14


Ամերիկացին մեղադրվում է Մեքսիկայից և Հոնկոնգից 1700 սողունների մաքսանենգության մեջ

Ամերիկացին մեղադրվում է Մեքսիկայից և Հոնկոնգից 1700 սողունների մաքսանենգության մեջ

Հարավային Կալիֆոռնիայի բնակչին մեղադրում են 2016թ․ ավելի քան 1700 սողունների, այդ թվում՝ կոկորդիլոսների ձագերի և մեքսիկական մողեսների մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ տեղափոխելու մեջ, գրում է The Guardian-ը։

Խոսե Մանուել Պերեսը, որը նաև հայտնի է որպես «Խուլիո Ռոդրիգես», ձերբակալվել է Մեքսիկայի հետ սահմանին։

Սահմանապահ ծառայության աշխատակիցները հայտնաբերել են մոտ 60 մողես և օձ, որոնք թաքնված են եղել տղամարդու բաճկոնի, տաբատի գրպաններում և աճուկային հատվածում։

Պերեսը սահմանային ծառայությանն ասել է, որ դրանք իր ընտանի կենդանիներն են։

Սողուններն ի սկզբանե առաքվել են Պերեսի տուն Միսսուրիում, սակայն ավելի ուշ ուղարկվել են Օքսնարդ, երբ նա տեղափոխվել է Կալիֆոռնիա, ասել են իշխանությունները: Դատախազների խոսքով՝ քույրը նրան օգնել է մաքսանենգության հարցում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը