Աշխարհ

28.03.2022 11:17


Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ստամբուլում

Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ստամբուլում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ստամբուլում։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի իրավիճակը և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում»,-հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Նշենք, որ բանակցությունները տեղի են ունենալու մարտին 29–ից 30–ը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը