Աշխարհ

28.03.2022 19:20


Գիտնականները երիկամների քարերն առանց վիրահատության ոչնչացնող նոր ձայնային-ալիքային սարք են ստեղծել

Գիտնականները երիկամների քարերն առանց վիրահատության ոչնչացնող նոր ձայնային-ալիքային սարք են ստեղծել

Առաջին 19 մարդիկ իրենց վրա փորձել են երիկամների քարերից ազատվելու նոր ոչ ինվազիվ մեթոդը՝ դրանք ձայնային ալիքներով կոտրելու միջոցով։ Պայթյունաալիքային լիտոտրիպսիայի (ՊԱԼ) տեխնոլոգիան հաջողությամբ լուծել է քարերի մեծ մասի խնդիրը, և սա լավ նորություն է այս տարածված հիվանդությամբ տառապող մարդկանց համար, գրում է «Տեխկուլտը»:

Մարդկանց մինչև 15 տոկոսը երիկամներում քարեր է ունենում: Հաճախ մանր ավազահատիկները ինքնուրույն են դուրս գալիս, բայց շատերը վիրահատության կարիք են ունենում՝ երիկամների լուրջ ախտահարումից խուսափելու համար:

Երկար տարիներ բժիշկները ձայնային ալիքներ են օգտագործել երիկամների քարերը էքստրակորպորալ հարվածաալիքային լիտոտրիպսիայի (ԷՀԱԼ)՝ ինտենսիվ ակուստիկ իմպուլսների միջոցով կոտրելու համար, որը սեդացիա կամ նույնիսկ անզգայացում է պահանջում: ՊԱԼ-ը տարբերվում է ԷՀԱԼ-ից նրանով, որ այն հնարավոր է իրականացնել հիվանդանոցից դուրս՝ շարժական սարքի միջոցով և առանց սեդացիայի: ՊԱԼ մեթոդն իրենից ներկայացնում է կարճ ցիկլային ուլտրաձայնային իմպուլսներ, որոնք քարերը տրոհում են 2մմ կամ պակաս տրամագծով կտորների:

ՊԱԼ մեթոդը դեռ լրացուցիչ հետազոտություն կանցնի, նախքան այն կսկսեն լայնորեն կիրառել կլինիկաներում: Պետք է գտնել դրա օգտագործման օպտիմալ եղանակը, և վերջնական նպատակը կլինի այնպիսի բուժման մշակումը, որը կարելի է արագ իրականացվել տնային պայմաններում, երբ հիվանդությունն առաջին անգամ է ի հայտ գալիս պացիենտի մոտ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը