Աշխարհ

28.03.2022 13:24


Պատրաստ ենք գնալ դրան. Զելենսկին՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին

Պատրաստ ենք գնալ դրան. Զելենսկին՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին

Ուկրաինան և Ռուսաստանը բանակցություններում քննարկում են ռուսաց լեզվի կարգավիճակի, անվտանգության երաշխիքների և հնարավոր «չեզոքության» հարցը։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի ապանացիֆիկացմանն ու ապառազմականացմանը, ապա Ռուսաստանի Դաշնության այս վերջնագրերը երկխոսության ժամանակ չեն նշվում։ Այս մասին ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է focus.ua կայքը։

Զելենսկու խոսքով՝ իր համար անհասկանալի են ապանազիֆիկացումը և ապառազմականացումը, և Ուկրաինան մտադիր չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե Ռուսաստանը այս երկու հարցերը բերի օրակարգ։

Զելենսկին պատրաստ է քննարկել Ուկրաինայի ոչ միջուկային և չեզոք կարգավիճակը, ինչպես նաև անվտանգության երաշխիքները, որոնք Կիևը պետք է ստանա նման փոխզիջման իրականացման դիմաց։ Սակայն, ըստ նախագահի, այս հարցը պետք է «խորապես մշակվի»:

«Մենք պատրաստ ենք գնալ դրան (չեզոք կարգավիճակ - խմբ.) Ուստի մենք շահագրգռված ենք, որ այս փաստաթուղթը վերածվի լուրջ համաձայնագրի, որը կստորագրվի... Հիմա անցում կանեմ հանրաքվեին։ Այն պետք է վավերացնեն երաշխավոր երկրների խորհրդարանները։ Իսկ Ուկրաինայում պետք է հանրաքվե լինի։ Ինչո՞ւ, քանի որ մենք ունենք հանրաքվեների մասին օրենք, մենք այն ընդունել ենք։ Այս կամ այն կարգավիճակի փոփոխությունը… Իսկ անվտանգության երաշխիքները սահմանադրական փոփոխություններ են ենթադրում»,-իր տեսակետը պարզաբանել է նախագահը։

Ինչպես նշել է պետության ղեկավարը, Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր փոխզիջումների վերաբերյալ հանրաքվեն կարող է անցկացվել մի քանի ամսվա ընթացքում, իսկ Սահմանադրության փոփոխությունները կամրագրվեն առնվազն մեկ տարի։

«Մենք պետք է պայմանավորվածություն ունենանք նախագահ Պուտինի հետ: Երաշխավոր երկրները ոչինչ չեն ստորագրի, եթե զորքերը շարունակել իրենց տեղում գտնվել: Ինչո՞ւ եմ կարծում, որ պատերազմը կարող է արագ ավարտվել, և միայն Պուտինն ու նրա շրջապատն են ձգձգում…Որովհետև... Ջոնսոն, Բայդեն, Դուդա, Էրդողա՞ն։ Ո՞վ է նստելու ինչ-որ բանի մասին խոսելու, եթե զորք շարունակի մնալ։ Ո՞վ է ինչ-որ բան ստորագրելու. ոչինչ չի լինի, դա անհնար է»,-ընդգծել է Զելենսկին և մատնանշել ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքից դուրս բերելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը