Կարևոր է շարունակել պայմանավորվածությունների իրականացումը Լեռնային Ղարաբաղում. Պեսկով
Լեռնային Ղարաբաղում այժմ կարևոր է ապահովել, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել պայմանավորվածությունների իրականացումը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով:
Իսկ տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին խաղաղապահների հավելյալ զորակազմի ուղարկման հնարավորության հարցը պետք է տալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը, հավելել է Պեսկովը։
«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք կապի մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ: Այժմ գլխավորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանավորվածությունների պայմանները»,-երկուշաբթի լրագրողներին ասել է նա:

Աղբյուրը՝ tert.am