Աշխարհ

28.03.2022 14:27


ՌԴ-ն պարտավոր է անել այնպես, որ Դոնբասի ժողովուրդն այլևս չտուժի Կիևի ռեժիմից. Լավրով

ՌԴ-ն պարտավոր է անել այնպես, որ Դոնբասի ժողովուրդն այլևս չտուժի Կիևի ռեժիմից. Լավրով

Ռուսաստանը, ուկրաինական կողմի հետ բանակցություններում, պարտավոր է այնպես անել, որ Դոնբասի ժողովուրդը «այլևս երբեք չտուժի Կիևի ռեժիմից»։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ, երբ մենք բանակցություններ ենք վարում ուկրաինական կողմի հետ, պարտավոր ենք համոզվել, որ Դոնբասի ժողովուրդն այլևս երբեք չի տուժի Կիևի ռեժիմից»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Այս խորագրի վերջին նյութերը