Աշխարհ

28.03.2022 15:23


Պեսկովն ասել է, որ ՌԴ-ն անվճար գազ չի մատակարարի, եթե երկրները հրաժարվեն ռուբլով վճարելուց

Պեսկովն ասել է, որ ՌԴ-ն անվճար գազ չի մատակարարի, եթե երկրները հրաժարվեն ռուբլով վճարելուց

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար գազի վճարումները ռուսական ռուբլով իրականացնելու մասին պետության ղեկավարի որոշումը, նշել է, որ դա բարդ գործընթաց է, ուստի ներկայում մշակվում են կառավարության, Կենտրոնական բանկի և «Գազպրոմ»-ի միջև բոլոր եղանակավորությունները:

Եվրոպացի գործընկերների կողմից գազի համար ռուբլով վճարելուց հնարավոր հրաժարումի մասին հարցին ի պատասխան Պեսկովն ասել է, որ Մոսկվան խնդիրները կլուծի ըստ հերթականության, բայց գազն անվճար չի մատակարարի, գրում է gazeta.ru-ն։

Մարտի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը, Ռուսաստանի բանկին և «Գազպրոմ» ՓԲԸ-ին մինչև մարտի 31-ը միջոցներ ձեռնարկել անբարյացակամ երկրների հետ գազի համար վճարումները ռուբլով ստանալու համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը