Աշխարհ

29.03.2022 20:16


Գիտնականները պարզել են, որ սպիտակ շնաձկները գաղտնի սոցիալական կյանք ունեն

Գիտնականները պարզել են, որ սպիտակ շնաձկները գաղտնի սոցիալական կյանք ունեն

Գիտնականները պարզել են, որ սպիտակ շնաձկները գաղտնի սոցիալական կյանք ունեն։

Հետազոտողների խումբը պարզել է, որ Գուադալուպե կղզու շրջակայքում պարեկություն անելիս նրանցից ոմանք ավելի քան մեկ ժամ միասին են մնում: Խմբերով թափառելու պատճառը կարող է պարզ, բայց վախեցնող լինեն: Ըստ երևույթին, շնաձկները հասկացել են, որ թիմով աշխատելու դեպքում կարող են ավելի մեծ որս սպանել։

Հետազոտողների թիմը, այդ թվում՝ Ֆլորիդայի միջազգային համալսարանի ծովային գիտնական Յանիս Պապաստամատիուն, ասել են, որ ցանկանում է ավելի շատ բան իմանալ սպիտակ շնաձկների մասին, որոնք ամեն տարի հավաքվում են Գուադալուպեի շրջակայքում: Կղզու շրջակայքի ջրերում վխտում են թունաները և փոկերը, ինչը շնաձկների իսկական բուֆետ է դարձնում այն:

Նրանց ուսումնասիրելու համար թիմը «սուպերսոցիալական թեգ» է ստեղծել: Շնաձկների վրա նշան թողնելը նրանց թույլ է տվել հետևել կենդանիներին: Մասնագետները կարողացել են նաև նկարահանել նրանց՝ օգտագործելով տարբեր սենսորներ: Այս սենսորները ցույց են տվել խորությունը, որտեղ գտնվել են շնաձկները, նրանց ուղղությունը և նույնիսկ շրջադարձի արագությունը լողալու ժամանակ: Սակայն, հետախույզի գաղտնի զենքը դարձել է այն սենսորը, որը հայտնաբերել է մոտակա շնաձկներին՝ օգտագործելով նախորդ ուսումնասիրությունների ժամանակ նրանց վրա թողնված նշանները:

Ընդամենը չորս տարվա ընթացքում թիմը նշել է վեց մեծ սպիտակ շնաձկների՝ երեք արու և երեք էգ:

Տվյալներն ուսումնասիրելուց հետո գիտնականները պարզել են, որ որոշ շնաձկներ խմբերով հավաքվում են կղզու շուրջը՝ պարեկություն անելու համար: Շատ փոխազդեցություններ կարճ են եղել, տևել են ոչ ավելի, քան յոթ րոպե: Սակայն որոշ շնաձկներ նախընտրել են միասին մնալ և մեկ ժամից ավելի որս անել։

Սպիտակ շնաձկների գաղտնի սոցիալական կյանքի վերաբերյալ տվյալները հսկայական քայլ են՝ հասկանալու համար, թե ինչպես են ապրում այս ծովային գիշատիչները:

Օրինակ՝ որոշ խոշոր սպիտակ շնաձկներ նախընտրել են ավելի խորը ջրերում որս անել, իսկ մյուսները մնացել են համեմատաբար ծանծաղ ջրերում։ Ավելին, ոմանք նախընտրել են որս անել գիշերը, իսկ մյուսները՝ ցերեկը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը