Աշխարհ

29.03.2022 11:31


Մոսկվան ակնկալում է, որ ԼՂ-ում լարվածությունը կկարգավորվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում. ՌԴ փոխարտգործնախարար

Մոսկվան ակնկալում է, որ ԼՂ-ում լարվածությունը կկարգավորվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում. ՌԴ փոխարտգործնախարար

Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կկարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք ակնկալում ենք, որ այդ ամենն այնուամենայնիվ կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում»,-ասել է նա։

Մինչդեռ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով:

«Մենք մեծ հույս ունենք, որ այս իրավիճակը կավարտվի խաղաղության պայմանագրով, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա»,-ասել է Մատվիենկոն՝ մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը