Աշխարհ

29.03.2022 11:42


Էրդողանը Ստամբուլի բանակցություններում կարող է բարձրացնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը. ՏԱՍՍ

Էրդողանը Ստամբուլի բանակցություններում կարող է բարձրացնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը. ՏԱՍՍ

Ռուսաստանի Դաշնությունը չի բացառում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի բանակցություններում (ռուս-ուկրաինական բանակցություններ-Խմբ.) կարող է բարձրացնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով:

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կկարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։

«Մենք ակնկալում ենք, որ այդ ամենն այնուամենայնիվ կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում»,-ասել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը