Լրահոս

22.04.2009 12:32


Հրդեհներ հանրապետության մարզերում

Ապրիլի 21-ին, ժամը 22.39-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզում՝ Վանաձորի Բարեկամության փողոցի հյուսիս-արեւելյան հատվածում գտնվող սարալանջում:

Դեպքի վայր է մեկնել Վանաձորից մեկ մարտական հաշվարկ, որը, ճանապարհի անանցանելիության պատճառով, ստիպված է եղել վերադառնալ հրշեջ մաս: Հրդեհաշիջումն իրականացվել է Գուգարքի բնակիչների եւ անտառտնտեսության աշխատակիցների ուժերով: Հրդեհը մարվել է ժամը 02.20-ին:

Այրվել է 900 քմ մակերեսով խոտածածկույթ:

 

***

Նույն օրը, ժամը 22.44-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձորի հեռուստաաշտարակին հարակից «Սուլեյմանի սարալանջ» կոչվող տարածքում:

Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել 10 հրշեջ-փրկարար: Հրդեհը մարվել է ժամը 02.20-ին:

Այրվել է 1500 քմ մակերեսով խոտածածկույթ:

 

***

Նույն օրը,  ժամը 22.56-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.15-ին, մարվել՝ 02.10-ին:

Ամբողջությամբ այրվել է Վ. Հովհաննիսյանին պատկանող՝ 63 քմ մակերեսով վագոն-տնակն իր գույքով եւ դրան կից` 20 քմ մակերեսով ցախանոցը:

Հայաստանի փրկարար ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը