Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակի մասին համաձայնագրի նախապատրաստման ֆոնին ՌԴ-ն կտրուկ կնվազեցնի ռազմական ակտիվությունը. ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։ Այս մասին ասվում է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով ՌԴ ՊՆ հայտարարության մեջ, որն ընթերցել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Պայմանավորված նրանով, որ Ուկրաինայի չեզոքության և ոչ միջուկային կարգավիճակի մասին համաձայնագրի նախապատրաստման շուրջ բանակցությունները, ինչպես նաև Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ բանակցություններն անցնում են գործնական հարթություն, հաշվի առնելով այսօրվա հանդիպման (ռուս-ուկրաինական բանակցությունները Ստամբուլում-Խմբ.) ժամանակ քննարկված սկզբունքները՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը փոխադարձ վստահությունը բարձրացնելու և հետագա բանակցությունների և վերջնական նպատակին՝ բանակցություններ և վերոնշյալ համաձայնագրի ստորագրում, հասնելու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար, որոշում է կայացվել արմատապես մի քանի անգամ կրճատել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում»,-ասել է նա։
«Մենք ելնում ենք նրանից, որ Կիևում կընդունվեն համապատասխան առանցքային որոշումներ, և պետք է պայմաններ ստեղծվեն հետագա բնականոն աշխատանքի համար»,-հավելել է Ֆոմինը։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբը որոշումների մասին ավելի մանրամասն կզեկուցի ռուսական պատվիրակության՝ Մոսկվա վերադառնալուց հետո:
Ուկրաինայի գրավոր առաջարկները ենթադրում են հրաժարում Ղրիմը և Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից, ասել է Ուկրաինայի պատվիրակության հետ ռուսական կողմի գլխավոր բանակցորդ Վլադիմիր Մեդինսկին։ Նաև, ըստ նրա, Կիևի առաջարկները ներառում են այն երկրների ցանկը, որոնք կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխավորները:
Մեդինսկին հավելել է, որ Կիևի առաջարկները ներառում են Ուկրաինան միջազգային իրավական երաշխիքներով մշտապես չեզոք պետություն հռչակելը։
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կայացել են ռուս-ուկրաինական բանակցությունները:
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններում ամենաէական առաջընթացը ձեռք է բերվել Ստամբուլում բանակցությունների ժամանակ։ Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Աղբյուրը՝ tert.am