Աշխարհ

30.03.2022 19:25


Տղամարդը դանակով հարվածել է սիրելիին պիցցայի ընտրության համար

Տղամարդը դանակով հարվածել է սիրելիին պիցցայի ընտրության համար

Մեծ Բրիտանիայի բնակիչը դանակով հարվածել է սիրելիին պիցցայի ընտրության շուրջ ծագած վեճից պատճառով, հայտնում է WalesOnline-ը։

Ուելսի Քարդիֆ քաղաքից 29-ամյա Նաթանիել Ուիլյամսն ու նրա ընկերուհին 2021 թվականի նոյեմբերի 19-ի երեկոն անցկացրել էին ընկերների հետ խմելով և տուն վերադառնալիս որոշել էին պիցցա պատվիրել։ Սակայն նրանց միջև վեճ էր ծագել հարցի շուրջ, թե որտեղից է ավելի լավ պատվիրել: Տղամարդը պնդել է Pizza Hut ռեստորանը, իսկ նրա սիրելին ասել է, որ նախընտրում է Pizza Choice-ը: Ինչ-որ պահի կինը շրջվել է, որպեսզի իրեն խմիչք լցնի և հանկարծ «փոքր ծակոց» է զգացել հետևյքի հատվածում:

Կինը դիպչել է ծակոցի հատվածին և արյունահոսող վերք հայտնաբերել։ Այդ պահին Ուիլյամսի մոտ հիստերիա է առաջացել, նա սկսել է սիրելիին աղաչել, որպեսզի ների իրեն և խնդրել է շտապօգնություն չկանչել, քանի որ բժիշկները վնասվածքի մասին տեղեկությունն անպայման ոստիկանություն կփոխանցեն։ Որոշ ժամանակ անց այցելության է եկել կնոջ ընկերը, ով պնդել է, որ նա գնա հիվանդանոց։ Բժիշկները մաքրել են վերքը, երեք կար դրեք և կանչել են իրավապահներին։

Տուժածը հաստատել է, որ հենց Ուիլյամսն է վիրավորել իրեն, սակայն հրաժարվել է նրա դեմ ցուցմունք տալուց և դադարեցրել է շփվել ընկերոջ հետ։ Տղամարդը գրավի դիմաց ազատ է արձակվել՝ նախկին սիրեցյալի հետ չշփվելու պայմանով, սակայն արգելքը մի քանի անգամ խախտվել է, իսկ դեկտեմբերի 4-ին կինը գիշերն արթնացել ու հայտնաբերել է, որ Ուիլյամսը կանգնած է իր գլխավերևում։ Նա փորձել է խոսել իրենց դստեր մասին, սակայն բրիտանուհին հավաքել է իրերն ու մեկնել ծնողների մոտ։ Տղամարդը հետևել է նրան, մտել տուն և սկանդալ սարքել.

Դեպքի վայր ժամանած ոստիկանները երիտասարդին ձեռնաշղթաներ են հագցրել ու նստեցրել ավտոմեքենան, սակայն վերջինս կարողացել է ազատել ձեռքն ու հարվածել ոստիկանի դեմքին։ Երկրորդ կալանքից հետո դատարանը Ուիլյամսին մեկ տարվա ազատազրկման է դատապարտել և հինգ տարով արգելել ցանկացած շփում իր նախկինի հետ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը