Աշխարհ

30.03.2022 20:10


Տղամարդը փախել է ընտանիքից և 14 տարի ապրել օդանավակայանում

Տղամարդը փախել է ընտանիքից և 14 տարի ապրել օդանավակայանում

Չինաստանի բնակիչը, փախչելով ընտանիքից, 14 տարի ապրել է Պեկինի օդանավակայանում՝ փորձելով այնտեղ ազատություն գտնել, տեղեկացրել է LADbible-ը։

60-ամյա Վեյ Ցզյանգոն 2008թ. բնակություն է հաստատել Պեկինի օդանավակայանի երկրորդ տերմինալում։ Նա պատմել է, որ հոգնել էր տնեցիների պահանջներից, որոնք իրեն արգելում էին ծխել և խմել որքան ուզում է։ «Ես չեմ կարող տուն վերադառնալ, որովհետև այնտեղ ես ոչ մի ազատություն չունեմ»,-ասել է նա։

Ըստ Ցզյանգոյի՝ ընտանիքի անդամները թույլ կտային, որ նա մնար տանը, եթե հրաժարվեր վնասակար սովորություններից։ Հակառակ դեպքում նա պետք է նրանց տար հազար յուան թոշակը։ «Բայց այդ դեպքում ինչո՞վ էի ծխախոտ և խմելու բան գնելու»,-տարակուսել է Վեյ Ցզյանգոն։

Օդանավակայանի ոստիկանությունը բազմիցս նրան տուն է ուղարկել, բայց նա ամեն անգամ վերադարձել է։ «Ինձ վտարում են տնից, ես «ընդհատակ եմ անցնում», հետո նորից հայտնվում եմ այստեղ։ Համենայն դեպս, օդանավակայանում ես ազատություն ունեմ»,-ասել է չինացին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը