ԱՄՆ-ում մահացել է Հայրենական մեծ պատերազմի հայազգի վետերան Ռոզալյա Ասոյանը
Մարտի 28-ին ամերիկյան Կանզաս Սիթի քաղաքում 98 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի դերասանուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Ասոյանը։ Կովկասի պաշտանության մասնակիցն ընդամենը մի քանի օրից բոլորելու էր 99-ամյակը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Հյուսթոնում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածած հաղորդագրությանը հղումով։
«Խոր ափսոսանքով տեղեկացանք Կանզաս Սիթիում Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Խրիստոֆորովնա Ասոյանի մահվան մասին։ Հատկապես ցավալի է, որ նա ընդամենը չորս օր չապրեց մինչև իր հաջորդ՝ 99-ամյակի ծննդյան օրը»,-ասված է հաղորդագրության մեջ։
1942 թվականին 19-ամյա Ռոզալյա Ասոյանն ինքնակամ մեկնել է ռազմաճակատ և պարգևատրվել «Կովկասի պաշտպանության համար» մեդալով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա դերասանուհի է դարձել և երկար տարիներ աշխատել է թատրոնում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դերասանուհին արգագաղթել է ԱՄՆ, որտեղ էլ բնակվել է մինչև կյանքի վերջ։

Աղբյուրը՝ tert.am