«Չկա ռուբլի՝ չկա գազ». Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը ԵՄ «Յամալ-Եվրոպա» խողովակաշարով
Գազի հոսքը «Յամալ-Եվրոպա» խողովակաշարով Մալնովի կետում (Գերմանիայից Լեհաստան) մարտի 29-ի կեսօրին հասել է զրոյի։ Այս մասին են վկայում Gascade օպերատորի տվյալները: Ռուսական գազի մատակարարումները Եվրոպա երկու այլ առանցքային ուղիներով հիմնականում կայուն են մնացել, գրում է Reuters-ը։
Ռուսաստանը հայտարարել է, որ մինչև մարտի 31-ը գործնական մեխանիզմներ կմշակի, որոնք թույլ կտան արտասահմանյան ընկերություններին իր գազի դիմաց վճարել ռուբլով: Դա, ըստ Reuters-ի, մեծացնում է մատակարարումների խափանումների հավանականությունը, քանի որ արևմտյան երկրները մերժում են վճարման արժույթի փոփոխության Մոսկվայի պահանջը։

Աղբյուրը՝ Zham.am