Լրահոս

30.03.2022 14:16


Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակահերթ է արձակել Ստեփանակերտի բնակչի տրակտորի ուղղությամբ. քրեական գործը վարույթ է ընդունվել

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակահերթ է արձակել Ստեփանակերտի բնակչի տրակտորի ուղղությամբ. քրեական գործը վարույթ է ընդունվել

Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ազգային ատելության շարժառիթով կատարված ևս մեկ հանցագործություն մասին հարուցված քրեական գործը։

Այս մասին նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

«Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ. մարտի 9-ին ժամը 17:00-ից մինչև մարտի 10-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ուրիշի գույքը ոչնչացնելու ուղղակի դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի վարչական տարածքում կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող տրակտորի ուղղությամբ կրակահերթեր արձակելու և վերջինիս նախնական տվյալներով խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը