Քիմ Քարդաշյանի՝ հետօսկարյան խնջույքի լուսանկարները բացահայտել են աստղի «իրական դեմքը». Քարդաշյանին մեղադրել «Ֆոտոշոփ»-ի չարաշահման համար (լուսանկար)
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կրկին մեղադրել են «Ֆոտոշոփ» ծրագրի չարաշահման համար այն բանից հետո, երբ սոցցանցերի օգտատերերը համացանցում տեսել են 41-ամյա աստղի՝ Vanity Fair-ի հետօսկարյան խնջույքի ժամանակ արված լուսանկարները:
Ինչպես գրում է Daily Mail-ը, հետևորդները նկատել են, որ այս լուսանկարներում Քարդաշյանի մաշկին զգալի անհարթություններ կան, մինչդեռ սոցցանցերում նրա հրապարակած բոլոր կադրերում աստղի մաշկն անթերի տեսք ունի:
Խնջույքի պրոֆեսիոնալ լուսանկարների ու Քարդաշյանի հրապարակած լուսանկարների համեմատության արդյունքում կարելի է էական տարբերություն նկատել: Նշվում է, որ հետևորդները Քարդաշյանին մեղադրել են գեղեցկության ոչ իրատեսական չափանիշներ սահմանելու համար:
Հետևորդներից մեկը գրել է. «Երբ դու այնքան սովոր ես տեսնել հարթեցված ֆիլտրացված լուսանկարները, մի փոքր շոկային է, երբ իրական պատկերն ես տեսնում: Երկու լուսանկարներում էլ նա շքեղ, բայց իրարից տարբեր տեսք ունի»:
Մեկ ուրիշը գրել է. «Ճիշտ է, նա լավ տեսք ունի, նա պետք է հրաժարվի իր համար անիրատեսական չափանիշներ սահմանելուց, որովհետև դա այն է, ինչ ամեն դեպքում բոլորին անհանգստացնում է»:

Աղբյուրը՝ tert.am