Աշխարհ

30.03.2022 20:17


Ֆրանսիան ապրիլի 1-ից կրկին տուրիստական վիզաներ կտրամադրի ՌԴ քաղաքացիներին

Ֆրանսիան ապրիլի 1-ից կրկին տուրիստական վիզաներ կտրամադրի ՌԴ քաղաքացիներին

Ֆրանսիան ապրիլի 1-ից վերացնում է համավարակով պայմանավորված սահմանափակումները ռուսներին տուրիստական վիզաներ տրամադրելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանության հայտարարության մեջ:

Դեսպանությունից նշել են, որ «վիզայի ստացումը դեռ չի ենթադրում ավտոմատ կերպով մուտք գործել Ֆրանսիա»: «Վիզայի տրամադրումը չի երաշխավորում անհապաղ երկրի տարածք մուտք գործելու հնարավորությունը, որտեղ սահմանին դեռևս գործում են սահմանափակումներ»,-ասվում է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը