ՆԱՍԱ-ում առաջարկել են գաղութացնել Վեներան և հսկայական թաղանթով պատել այն
ՆԱՍԱ-ի գիտնականներն առաջարկել են Վեներան մարդկանց համար բնակելի դարձնել՝ ամբողջ մոլորակը հսկայական թաղանթով ծածկելով, որը կարող է իր մեջ փակել ստորրին մթնոլորտի թունավոր հատվածը և թույլ տալ մարդկանց շնչելու համար պիտանի մթնոլորտ ստեղծել վերևում: Այս մասին հոդվածը տեղադրված է էլեկտրոնային preprint arXiv.org կայքում և պատրաստվում է հրապարակմանը Journal of the British Interplanetary Society ամսագրում։
Մերիլենդում ՆԱՍԱ-ի՝ Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի աստղաֆիզիկոս Ալեքս Հոուի նախագծի էությունը յուրատեսակ հսկայական լաստանավների կառուցումն է, որոնք բաղկացած են քաղաքային թաղամասի չափի դատարկ միացված հատվածներից, որոնք ենթադրաբար պետք է պակաս խիտ լինեն, քան շրջապատող օդը. այդ կերպ նրանք կսավառնեն Վեներայի մթնոլորտի՝ բնակության համար ոչ պիտանի շերտերի վերևում:
Ըստ Daily Beast-ի, որը հարցազրույց է վերցրել մշակողներից այս «խելահեղ տերրաձևավորման նախագիծը» ավարտին կհասցվի մոտ 200 տարի անց:
Ռոբոտ զոնդերը, առաջին հերթին, կսկսեն կլանել Վեներայի թունավոր մթնոլորտը՝ միաժամանակ պահպանելով թթվածինը, որն օգտակար կլինի վերաբնակիչների շնչելու համար, իսկ ածխածինը կօգտագործվի հսկայական սալիկներ կառուցելու համար։ Քաղաքային թաղամասի չափ 72 տրիլիոն սալիկ կպահանջվի՝ Երկիր մոլորակի չափի մի ամբողջ մոլորակ ծածկելու համար, որոնցից յուրաքանչյուրը սավառնում է գրեթե 50 կմ բարձրության վրա: Այնուհետև հսկա թաղանթի տեղադրումից հետո կսկսվի մթնոլորտի վերին հատվածի գեոինժեներիան՝ մարդկանց շնչելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով:
Չնայած Վեներայի տերրաձևավորման գրեթե անհավանական լոգիստիկ մարտահրավերներին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աստղակենսաբան Յանուշ Պիետկովսկին, ով զբաղվում է մոլորակի ուսումնասիրմամբ, առաջարկվող նախագիծը որպես «շատ հնարավոր» է գանահատել: Վեներայի վրա նման շինարարության առավելությունների թվում նշված է այն, որ «Վեներայի ձգողականությունը գրեթե նույնական է Երկրին, մթնոլորտը բավական հաստ է, որպեսզի պաշտպանի տիեզերական ճառագայթներից և ուլտրամանուշակագույն ճառագայթումից, որը Մարսը չի կարող ապահովել, և, վերջապես, Երկրից թռիչքի ավելի կարճ ժամանակը»:
Սակայն խնդիր է մնում ջրի բացակայությունը մոլորակի վրա։ Հոուն առաջարկել է սառույց արդյունահանել Ցերեսի վրա՝ գաճաճ մոլորակ, որը գտնվում է Աստերոիդների գլխավոր գոտում՝ Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև: Նախատեսվում է Ցերեսի մակերեսի վրա տիեզերական վերելակ կառուցել և սառույցի կտորները տիեզերք բարձրացնել, որտեղ հրթիռները կվերցնեն և Վեներա կտեղափոխեն դրանք:

Աղբյուրը՝ news.am