Աշխարհ

31.03.2022 13:39


Չավուշօղլուն հայտնել է Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպման ցանկության և այդ երկու երկրների սահմանները բացելու պատրաստակամության մասին

Չավուշօղլուն հայտնել է Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպման ցանկության և այդ երկու երկրների սահմանները բացելու պատրաստակամության մասին

Պատերազմն ավարտվել է, արդեն պետք է դասեր քաղել դրանից․ Կովկասի կայունության համար քայլեր պետք է իրականացվեն. այսօր A Haber թուրքական լրատվականին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Ըստ նրա` «և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը կբացեն սահմանները, իսկ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն»:

«Մենք դրական ազդակներից հետո հատուկ բանագնացներ նշանակեցինք: Երկու անգամ նրանք հանդիպել են, անընդհատ հեռախոսային կապի մեջ են: Վստահությունը մեծացնող քայլեր իրականացրեցինք: Թռիչքները սկսվեցին: Տեխնիկատնտեսական աշխատանքներ են իրականացվում երկաթգծի համար»,-ասել է թուրք նախարարը:

Նա նաև նշել է, որ ցանկանում են Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպում կազմակերպել, բայց Անթալիայում վերջերս տեղի ունեցած Դիվանագիտական ֆորումի ժամանակ հնարավոր չեղավ դա:

«Հայաստանը մեր և Ադրբեջանի դեմ իր պահվածքի պատճառով իրեն մեկուսացրել է: Անհնար է ամեն բան կարգավորել մեկ օրում»,-եզրափակել է Չավուշօղլուն։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը