Աշխարհ

31.03.2022 15:07


Հայաստանի հետ հարաբերություններում առանց Ադրբեջանի համաձայնության որեէ քայլ չենք անելու. Չավուշօղլու

Հայաստանի հետ հարաբերություններում առանց Ադրբեջանի համաձայնության որեէ քայլ չենք անելու. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռուստաեթերում խոսել է տարածաշրջանային խնդիրներից, այդ թվում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից։

Թուրքական Haber7–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, թե առանց Ադրբեջանի հետ համաձայնության Հայաստանի հետ բանակցություններում վճռորոշ թեմաներում քայլ չեն անելու։ «Ադրբեջանն ընդգրկուն խաղաղության պայմանագիր է առաջարկել Հայաստանին, որը պետք է Հայաստանն ընդունի։ Հայաստանի հետ քաղաքական շփումներ կան, առաջին հանդիպումը դրական էր։ Ես ուզում էի, որ եռակողմ լինի հանդիպումը Ադրբեջանի մասնակցությամբ, սակայն Անթալիայում չստացվեց։ Ադրբեջանի կողմում խնդիր չեմ տեսնում։ Հայաստանն է ուշացման պատճառը։ Մենք մեր վրա վերցված պարտավորությունը կշարունակենք իրականացնել»,–ասել է Չավուշօղլուն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը