Աշխարհ

31.03.2022 17:14


Մոսկվան և Կիևը Հռոմին խնդրել են դառնալ Ուկրաինայի խաղաղության երաշխավորը

Մոսկվան և Կիևը Հռոմին խնդրել են դառնալ Ուկրաինայի խաղաղության երաշխավորը

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը խնդրել են Հռոմին դառնալ Ուկրաինայի անվտանգության և խաղաղության երաշխավոր, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Այդ երաշխիքների բովանդակությունը դեռ վաղ է որոշել, քանի որ դա կախված կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններից: Կարող են լինել, և կարծում եմ, կլինեն երաշխիքներ, որոնք կապահովեն բանակցությունների ժամկետները, Դոնբասի շրջանների կարգավիճակը և այլն։

Դրականն այն է, որ Իտալիային խնդրել են երաշխավոր լինել և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան»,-ասել է նա Հռոմում օտարերկրյա լրագրողների համար կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ռուսական կողմից առաջարկը ստացվել է նախօրեին։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը