Աշխարհ

31.03.2022 17:44


ՌԴ-ում 5 կգ շաքարավազի պատճառով հարձակվել են թոշակառուի վրա

ՌԴ-ում 5 կգ շաքարավազի պատճառով հարձակվել են թոշակառուի վրա

ՌԴ Տուլայի շրջանում 73-ամյա կնոջ վրա հարձակվել են շենքի մուտքի մոտ՝ 5 կգ շաքարավազի պատճառով։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 31-ին, հայտնել է շրջանի ներքին գործերի նախարարությունը, գրում է iz.ru-ն։

Տուժածը դիմել է ոստիկանություն ու պատմել, որ իր տան մուտքի մոտ անհայտ կինն իրենից խլել է շաքարավազով լի տոպրակը: Ոստիկաններին հաջողվել է պարզել հարձակվողի ինքնությունը։ Պարզվել է, որ նա գործազուրկ և նախկինում դատված 44-ամյա բնակչուհի է։

Մեկ օր առաջ Ռուսաստանի Դաշնության Դաշնային հակամենաշնորհային ծառայությունից հայտնել են, որ չպլանավորված ստուգումներ են իրականացվում շաքարավազի գների կտրուկ աճի, ինչպես նաև մանրածախ ցանցերում դրա քանակի կրճատման պատճառով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը