Աշխարհ

31.03.2022 22:50


«Պաբլո, զգույշ եղիր կնոջս մասին բառեր ընտրելիս». դերասան Ուիլ Սմիթը նախկինում ևս սպառնացել է հարվածել հաղորդավարին

«Պաբլո, զգույշ եղիր կնոջս մասին բառեր ընտրելիս». դերասան Ուիլ Սմիթը նախկինում ևս սպառնացել է հարվածել հաղորդավարին

Դերասան Ուիլ Սմիթը նախկինում արդեն իսկ սպառնացել է հարվածել հաղորդավարին կնոջ՝ Ջադայի պատճառով: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը:

2010-ին զույգը մասնակցել է իսպանական El Hormiguero շոուին երեխաների՝ Ջեյդենի ու Ուիլոուի հետ։ Հաղորդավար Պաբլո Մոտոսը փորձել է հաճոյախոսություն անել Ջադային, սակայն Սմիթը բարձրացրել է աջ ձեռքն ու իսպաներենով ասել․ «Պաբլո, զգույշ եղիր իմ կնոջ մասին բառեր ընտրելիս»։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նա մոտեցել է հաղորդավարին՝ ցույց տալով, որ ուշադիր լսում է նրան։ Հաղորդավարը հայտարարել է, որ զարմացած չէ Հոլիվուդում Ջադայի հաջողությամբ և նրան գեղեցիկ է համարում։ Դերասանին բավարարել է այն, ինչ նա լսել է։

Հիշեցնենք, որ Ուիլ Սմիթն օրեր առաջ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ բեմ է բարձրացել ու հարվածել հաղորդավար Քրիս Ռոքին։ Կոնֆլիկտի պատճառ էր դարձել դերասանի կնոջ՝ Ջադա Փինքեթ-Սմիթի սանրվածքի մասին կատակը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը