Շրի Լանկայում ցուցարարները փորձել են գրոհել երկրի նախագահի նստավայրը
Շրի Լանկայում ցուցարարները փորձել են գրոհել նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի նստավայրը։Տնտեսական ճգնաժամի հետ կապված բողոքի ակցիաներն անկարգությունների են վերածվել, ծանր վիրավորվել է առնվազն մեկ մարդ։
Անվտանգության ուժերը կրակ էին բացել ամբոխի վրա (պարզ չէր՝ արդյո՞ք նրանք մարտական փամփուշտներ, թե ռետինե փամփուշտներ էին օգտագործում) և արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառել Ռաջապակսայի հրաժարականը պահանջող ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է AFP-ն:
Ընդդիմադիր ակտիվիստները ջահեր էին բռնել ցույցի ժամանակ՝ դատապարտելով գազի, կերոսինի և որոշ այլ ապրանքների դեֆիցիտը, քանի որ երկիրը կանգնած է արժութային լուրջ ճգնաժամի առաջ: Ցուցարարները այրել էին բանակային ավտոբուսը, որը կայանված էր Կոլոմբոյի Միրիհանա բնակելի թաղամասում գտնվող Ռաջապակսայի տուն տանող ծառուղու վրա, ինչպես նաև՝ ոստիկանական մեքենան:
Պաշտոնական աղբյուրները AFP-ին հայտնել են, որ Ռաջապակսան անկարգությունների պահին նստավայրում չէր:
Մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո անժամկետ պարետային ժամ է մտցվել։
Հարավասիական 22 միլիոնանոց երկիրը անկախությունից ի վեր իր ամենավատ անկումն է ապրում, ինչը պայմանավորված է արտարժույթի խիստ պակասով, նույնիսկ՝ ամենակարևոր ներմուծման դիմաց վճարելու համար:
Վերջին օրերին դիզվառելիքի պակասը վրդովմունք էր առաջացրել ամբողջ Շրի Լանկայում, սակայն բողոքի ցույցերը մինչ այժմ տեղի էին ունենում քաղաքներում և ուղղված չէին բարձրագույն ղեկավարության դեմ:
Շրի Լանկայում ցուցարարները փորձել են գրոհել երկրի նախագահի նստավայրը
Շրի Լանկայում ցուցարարները փորձել են գրոհել նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի նստավայրը։ Տնտեսական ճգնաժամի հետ կապված բողոքի ակցիաներն անկարգությունների են վերածվել, ծանր վիրավորվել է առնվազն մեկ մարդ։
Անվտանգության ուժերը կրակ էին բացել ամբոխի վրա (պարզ չէր՝ արդյո՞ք նրանք մարտական փամփուշտներ, թե ռետինե փամփուշտներ էին օգտագործում) և արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառել Ռաջապակսայի հրաժարականը պահանջող ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է AFP-ն:
Ընդդիմադիր ակտիվիստները ջահեր էին բռնել ցույցի ժամանակ՝ դատապարտելով գազի, կերոսինի և որոշ այլ ապրանքների դեֆիցիտը, քանի որ երկիրը կանգնած է արժութային լուրջ ճգնաժամի առաջ: Ցուցարարները այրել էին բանակային ավտոբուսը, որը կայանված էր Կոլոմբոյի Միրիհանա բնակելի թաղամասում գտնվող Ռաջապակսայի տուն տանող ծառուղու վրա, ինչպես նաև՝ ոստիկանական մեքենան:
Պաշտոնական աղբյուրները AFP-ին հայտնել են, որ Ռաջապակսան անկարգությունների պահին նստավայրում չէր:
Մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո անժամկետ պարետային ժամ է մտցվել։
Հարավասիական 22 միլիոնանոց երկիրը անկախությունից ի վեր իր ամենավատ անկումն է ապրում, ինչը պայմանավորված է արտարժույթի խիստ պակասով, նույնիսկ՝ ամենակարևոր ներմուծման դիմաց վճարելու համար:
Վերջին օրերին դիզվառելիքի պակասը վրդովմունք էր առաջացրել ամբողջ Շրի Լանկայում, սակայն բողոքի ցույցերը մինչ այժմ տեղի էին ունենում քաղաքներում և ուղղված չէին բարձրագույն ղեկավարության դեմ:
Աղբյուրը՝ news.am