Աշխարհ

01.04.2022 18:40


Թուրք միլիոնատիրուհին արքայազն Էնդրյուին մոտ 1 մլն դոլար է վճարել անձնագիր ստանալու համար. Daily Mail

Թուրք միլիոնատիրուհին արքայազն Էնդրյուին մոտ 1 մլն դոլար է վճարել անձնագիր ստանալու համար. Daily Mail

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի որդին՝ արաքայազն Էնդրյուն, կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ինչպես գրում է Daily Mail-ը, թուրք միլիոնատիրուհի Նեբահաթ Իսբիլենը պնդում է, որ ոմն անազնիվ գործարար իրեն խաբել է ու խարդախությամբ համոզել 750 000 ֆունտ ստերլինգ (984 000 դոլար) վճարել արքայազնին, որպեսզի օգնության ստանա անձնագիր ձեռք բերելու հարցում:

77-ամյա կինն այս մասին հայտնել է դատարանին: Նշվել է նաև, որ արքայազն Էնբդրյուն վճարված գումարը վերադարձրել է կնոջը:

Պարբերականը մանրամասնում է, որ Իսբիլենը Թուրքիայում ձերբակալված պատգամավորի կինն է, որը բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Կինը 87 մլն դոլար գնահատվող իր կարողությունը վստահել է լոնդոնաբնակ թուրք գործարար և նախկին բանկիր Սելման Թյուրքին, որին հանձնարարված էր կնոջ հարստությունը տեղափոխել Թուրքիայում իրենց քաղաքական թշնամիներից հեռու։

Սակայն այժմ միլիոնատիրուհին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թյուրքի՝ պնդելով, որ տղամարդն անազնիվ կերպով յուրացրել է մոտ 50 միլիոն դոլար:

Հայցում նշվում է, որ Թյուրքն Իսբիլենին հիմարացրել է՝ համոզելով գումար վճարել արքայազն Էնդրյուին: Մինչդեռ արքայազնի անմիջական ներգրավվածության մասին ապացույցներ չկան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը