Աշխարհ

01.04.2022 14:00


Պեսկովը հերքել է Պուտինի՝ քաղցկեղով հիվանդ լինելու մասին տեղեկությունը

Պեսկովը հերքել է Պուտինի՝ քաղցկեղով հիվանդ լինելու մասին տեղեկությունը

Տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վահանաձև գեղձի քաղցկեղ ունի և վիրահատվել է ուռուցքաբանական հիվանդությունների հետ կապված, չի համապատասխանում իրականությանը։

Համապատասխան լուրերը, որոնք հայտնվել են մի շարք լրատվամիջոցներում, հերքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչի մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է «Էխո Մոսկվի»-ի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

Լրագրողի խոսքով՝ Կրեմլի ներկայացուցիչը նման հայտարարություններն անվանել է «հորինվածք և սուտ»։

««Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Վլադիմիր Պուտինը քաղցկեղ չունի» հարցին Պեսկովը պատասխանել է. «Ճիշտ է»»,-գրել է Վենեդիկտովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը