«Օսկար»-ի ժամանակ հաղորդավար Քրիս Ռոքին հարվածելուց հետո Ուիլ Սմիթը որոշել է լքել Ամերիկյան կինոակադեմիան
«Օսկար» կինոմրցանակի հանձնման 94-րդ արարողության ժամանակ հաղորդավար Քրիս Ռոքին հարվածելուց հետո դերասան Ուիլ Սմիթը որոշել է լքել Ամերիկյան կինոակադեմիան։ Այս մասին հաղորդում է variety.com-ը՝ Սմիթի հայտարարությանը հղումով։
«Իմ արարքները ցնցող էին, տհաճ ու աններելի։ Իմ վիրավորած մարդկանց ցուցակը ներառում է Քրիսին, նրա ընտանիքին, իմ բազում ընկերներին ու հարազատներին, արարողությանը ներկա գտնվողներին ու հեռուստադիտողներին։ Ես չարաշահեցի Ակադեմիայի վստահությունը։ Ես զրկեցի մյուս հաղթողներին ու առաջադրվածներին տոնելու և մեծարվելու հնարավորությունից։ Իմ սիրտը կոտրված է»,-ասվում է Սմիթի հայտարարության մեջ
Հիշեցնենք, որ դերասաններ Ուիլ Սմիթը և Քրիս Ռոքը վիճաբանել էին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, երբ Ռոքը բեմ էր բարձրացել հայտարարելու «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթողին:
Իր ելույթի ժամանակ Ռոքը կատակել է Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ-Սմիթի «զարմանալի, շատ կարճ մազերի» մասին, որը նրան հիշեցրել է «Զինվոր Ջեյն» ֆիլմը։ Ջադա Սմիթը նախկինում խոստովանել է, որ տառապում է ալոպեցիայից՝ աուտոիմուն հիվանդությամբ, որը հանգեցնում է մազաթափության։ Սմիթը սկզբում զուսպ ծիծաղել է, իսկ հետո բարձրացել է բեմ ու բռունցքով հարվածել Ռոքի դեմքին։ Այդ պահին հեռարձակումն անջատվել է։

Աղբյուրը՝ tert.am